HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է Լիլիթ Սահակյանը

Գիտությունների ազգային ակադեմիան հայտնում է, որ ապրիլի 22-ին ԳԱԱ նախագահության նիստում ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:

Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը  շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակներում նա հեղինակել է 120 գիտական աշխատություն, որոնցից  5 կոլեկտիվ մենագրություն, 3 գիտամեթոդական ձեռնարկ և 70 գիտական հոդված:

Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979թ-ին Երևանում:  2000թ-ին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գեոէկոլոգ մասնագիտացմամբ: 2008թ-ին ստացել  է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:

1999թ-ից աշխատում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում՝ սկզբում որպես լաբորանտ, այնուհետ կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում, ապա նույն բաժնի ղեկավար 2010-2017թթ-ին: 2014թ-ից ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրենն էր:

2010թ-ից դասավանդում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում  «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները:

Լիլիթ Սահակյանը ՀՀ նախագահի բնական գիտությունների բնագավառում լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակակիր է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter