
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված նախագծերը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության առաջարկած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Փաթեթն ընդունվեց 82 կողմ, 12 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Աշխատանքային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այն ընդունվեց 92 կողմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Խորհրդարանն արտահերթ նիստը կշարունակի վաղն առավոտյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել