HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀՀ-Հայաստանի օժանդակությամբ սնունդ և հիգիենիկ պարագաներ կտրամադրվի 370 տարեց և սոցիալապես խոցելի անձանց

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը COVID-19 համաճարակի օրերին շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խոցելի խավերին՝ թե՛ բարձրաձայնելով նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը,  թե՛ ուղղակի աջակցելով նրանց առաջնահերթ կարիքները հոգալուն: 

Հիմնադրամի օժանդակությամբ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը սնունդ և հիգիենիկ պարագաներ կտրամադրի 370 տարեց և սոցիալապես խոցելի անձանց, որոնք ինքնամեկուսացվել են համաճարակի պատճառով:

Մեկամսյա սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կառաքվեն Ալավերդիում, Վանաձորում և հարակից 18 համայնքներում  բնակվող շահառուներին՝ հոգալու նրանց կենսական կարիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter