Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի´ հայրենակիցներ
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպել եմ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։
Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել