ՄԻՊ արագ արձագանքման խմբերը «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ներում են`Արթուր Դանիելյանին և Ալեն Սիմոնյանին տեսակցելու նպատակով
ՄԻՊ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ` ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով և ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ գործուղվել է նաև «Նաիրի» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև քիչ առաջ Արամի փողոցի մերձակայքում միջադեպ է տեղի ունեցել, որից հետո Ալեն Սիմոնյանը դիմել է ոստիկանություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել