Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նման կանխատեսում է անում ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.10C (1987թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.20C (2007թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.20C
Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը, տվյալներ Սեւանա լճի վերաբերյալ

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել