Շնորհավորական բացիկներ և վարդեր` քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցորդ բոլոր կանաց և աղջիկներին նվիրել են վարդեր: Օրվա խորհրդին համահունչ մայթերին տեղադրվել են գունազարդ եռակողմ 8-եր: Բարձր տրամադրությունը ապահովվել է նաև հնչող գեղեցիկ երաժշտությամբ: Քաղաքապետի անունից շնորհավորական բացիկները կանայք ստացել են բարեհամբույր միմերից:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի համար` կանայք էլ իրենց հերթին հայ մայրերին ու աղջիկներին հղել են իրենց բարեմաղթանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել