HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

700.000-ական դրամ դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի 91 ընտանիքներին

Սյունիքի մարզի 91 ընտանիքներին յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել մեկնարկել նոր բիզնես ծրագրեր, որոնց միջոցով նրանք կկարողանան բարելավեն իրենց սոցիալ-տնտեսական վիճակը՝ միաժամանակ կանխելով ավելորդ ճնշումը անտառների և շրջակա միջավայրի վրա։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շահառուները կձեռնարկեն բազմատեսակ ձեռնարկատիրական գործունակություն, մրգատու այգիների հիմնումից մինչև կաթի ու պանրի արտադրություն, սառնարանային տնտեսությունների հիմնում, մեղվաբուծություն, թռչնաբուծություն, անգամ բիոհումուսի արտադրություն։

Հավանության արժանացած յուրաքանչյուր ձեռնարկատիրական ծրագրի գումարային չափը կազմում է մինչև 700.000 ՀՀ դրամ։ Դրանք բաշխվել են Մեղրու տարածաշրջանի 39, Սիսիանի տարածաշրջանի 25, Քաջարանի տարածաշրջան 12, Կապանի տարածաշրջանի 10 և Գորիսի տարածաշրջան 5 բնակավայրերի տնային տնտեսություններին։

Ծրագրի առաջին փուլով թիրախային 12 այլ բնակավայրերի ևս 49 տնային տնտեսություններին նույնպես տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ «startup» հիմնելու համար։ Օրինակ՝ Սրաշեն համայնքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտում պահանջված B&B ծառայությամբ հյուրատուն, իսկ Տաթև համայնքում կհիմնվի ձիարշավարան։

Ծրագրի գերակա նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի՝ անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա ճնշումը՝ տեղի բնակիչների տնային տնտեսությունների զարգացման միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter