HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊՆ-ն նախատեսում է երկու ամսով հետաձգել բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը 

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2020 թվականի ընթացքում լրացող հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքիների բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգել 2 ամսով: Այս որոշման նախագիծը պայմանավորված է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ, որի հետևանքով առկա են սահմանափակումներ։

Նման նախագիծ է Պաշտպանության նախարարությունը  ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՊՆ-ի համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովության շրջանակներում տրամադրված բնակարանի գնման վկայագրի իրացման գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։ «Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների շրջանակներում շահառուներն օբյեկտիվ պատճառով չեն կարողանում ժամանակին իրականացնել բնակարանի ձեռքբերում»,- հայտնել է Պշտպանության նախարարությունը:

Նշենք, որ Կառավարության 2018 թվականի որոշմամբ՝ վերոնշյալ խմբի շահառուների ընտանիքներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվում։ Դրա շրջանակներում վկայագիր ստացած շահառուն պետք է  վկայագիրը ստանալու օրվանից 6 ամսյա ժամկետում ձեռք բերի բնակարան՝ առանց վկայագրի ժամկետը երկարաձգելու: Այդ ընթացքում բնակարան ձեռք չբերելու դեպքում վկայագիրը մարվում է, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter