HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Թույլատրել թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր օգտագործել նաև գիտահետազոտական նպատակով. նոր նախագիծ

Առողջապահության նախարարությունն առաջարկում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը թույլատրել նաև գիտահետազոտական նպատակներով:

Այդ նպատակով նախարարությունը նախատեսում է փոփոխություն կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին»  օրենքում։ Ըստ այդ փոփոխության՝ արգելված նյութերի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների օգտագործումը Հայաստանի տարածքում կթույլատրվի նաև գիտական և ուսումնական նպատակներով։ Դրանց ներմուծումը կթույլարտվի Հայաստանում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների արտադրության և ներմուծման գործունեության իրականացման լիցենզիաներ ունեցող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց՝ կառավարության տրամադրած մեկանգամյա թույլտվության հիման վրա:

«Նման հետազոտությունների արդյունքները կարող են խթանել հայրենական և համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաև բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը»,-նշել է առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ գործող իրավակարգավորումներով՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով:

Որպես օրինակ՝ առողջապահության նախարարությունը նշել է, որ դեղագործության և բիոտեխնոլոգիական գործողությունների ծրագրի շրջանակներում «Ազադ ֆարմասյութիկլ Ինգրեդիենթս Էյ Ջի» ընկերությունը 2013 թվականից Հայաստանում սկսել է արտադրական և գիտահետազոտական գործունեություն: Սակայն ընկերությունը գիտահետազոտական նպատակներով երբեմն անհրաժեշտություն է ունենում օգտագործել Հայաստանում արգելված թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ուստի հնարավոր չի լինում ներմուծել և օգտագործել գիտական փորձաքննության նպատակներով:

Նախարարությունը ընգծել է, որ 2010 թվականին «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում ուժը կորցված է ճանաչվել այն դրույթը, որով սահմանված էր գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter