HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կորոնավիրուսով բուժվող երեք քաղաքացիներից երկուսի թեստը դրական է եղել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։

Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել:
Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա նա կհամարվի բուժված և դուրս կգրվի:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն առողջացել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter