HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակի զինծառայողները հոգեբանական արգելագոտու հաղթահարման վարժանքներ են կատարել

Պաշտպանության բանակի (ՊԲ) առանձին տանկային բրիգադներից մեկի զինծառայողները, անձնակազմի հոգեբանական պատրաստության համալիր ծրագրի շրջանակներում, ապրիլի 30-ին ներգրավվել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման վարժանքներում, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների բարոյամարտական որակները, վերջիններիս մոտ հաղթահարել վախը, խուճապային տրամադրությունները և մարտի հավանական ելքի վրա ազդող այլ հոգեբանական խոչընդոտներ: Այս մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության (ЗТ) տարածած հաղորդագրությունում։

Անցկացվող միջոցառման ուսումնական նպատակներին ծանոթանալուց հետո պարապմունքի մասնակիցներն անմիջապես անցել են առաջադրված խնդրի կատարմանը:

Արցախի ՊՆ-ի փոխանցմամբ՝ արգելագոտում ներառված են քարքարոտ և հրդեհային տեղամասեր, ջրային արգելք, փշալարային անցում և այլ գոտիներ, որոնք հաղթահարելուց հետո զինծառայողը նռնակների և հրաձգային զենքի օգնությամբ խոցում է պայմանական հակառակորդին: Պարապմունքի ամբողջ ընթացքը ուղեկցվել է ձայնային համապատասխան ազդանշաններով և տանկի ու հետևակի մարտական մեքենայի շարժերով, որոնք ուժեղացնում են պայմանական մարտի հոգեբանական ազդեցությունը պարապմունքի մասնակիցների վրա:

Հոգեբանական արգելագոտու հաղթահարումը արդեն իսկ ներառված է անձնակազմի համալիր պատրաստության ծրագրերում և նման պարապմունքներում ընդգրկվում են բոլոր ժամկետային զինծառայողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter