
ԱՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ․ «Այստեղ մինչև ապրիլի 7-ը կորոնավիրուս չկար, կար սեզոնային բարձրացում»
«Այստեղ մինչև ապրիլի 7-ը կորոնավիրուս չկար, կար սեզոնային բարձրացում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակների, և արձանագրվում էր գրիպ։ Իսկ կորոնավիրուսի առաջին դեպքը իրականում հաստատվել է ապրիլի 7-ին լաբորատոր հետազոտությունից հետո, այստեղից էլ սկսվում է կորոնավիրուսի մեր վիճակագրությունը։ Այդ դեպքն էլ բերովի էր»,- այսօրվա մամուլի ասուլիսին, «Հետքի» հարցին ի պատասխան, ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը։
Արցախում վարկած է շրջանռվում, որ հունվար-փետրվար ամիսներին կորոնավիրուսը տարածվել է հանրապետությունում, և մարդիկ ձեռք են բերել իմունիտետ։ Այդ ամիսներին սուր շնչառական վարակների աշխուժացում էր դիտվում։ Սակայն պաշտոնյան այս վարկածը հերքում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել