HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելական «Hapoalim» բանկն ԱՄՆ-ին կվճարի մոտ 900 միլիոն դոլար տուգանք

Իսրայելական «Hapoalim» բանկը և նրա շվեյցարական «Hapoalim Switzerland Ltd.» մասնաճյուղը ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, Դաշնային պահուստային համակարգին, ինչպես նաև Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների վարչությանը կվճարի մոտ 874 միլիոն դոլար տուգանք, այդ թվում նաև փողերի լվացման սխեմային մասնակցելու համար, որն օգտագործվել է «FIFA»-ի պաշտոնյաներին կաշառք վճարելու համար։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» գերմանական պարբերականը։

Ինչպես ուրբաթ օրը՝ մայիսի 1-ին, հայտնել է «dpa» տեղեկատվական գործակալությունը, բանկը տուգանքի վճարման շնորհիվ, որը համաձայնվել է հետաքննության հետ իրականացնել բազմակողմ համագործակցություն, հնարավոր է, կարողանա խուսափել քրեական հետապնդման հետագա ընթացքից։

ԱՄՆ Գլխավոր դատախազության տվյալներով՝ «Hapoalim» և «Hapolim Switzerland Ltd.» բանկերը ճանաչվել են մեղավոր՝ Իսրայելի և Շվեյցարիայի շուրջ 5500 հաշիվներում, ընդհանուր առմամբ, 7,6 միլիարդ դոլար թաքցնելու համար։

Ինչպես նշվում է Գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության մեջ, բանկերն ընդունել են, որ իրենց որոշ աշխատակիցներ, 5 տարվա ընթացքում (2010 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի փետրվար) օֆշորների միջոցով օգնել են լվանալ շուրջ 20 միլիոն դոլար՝ կաշառք տալու և մի շարք երկրների ֆուտբոլային պաշտոնյաներին ատկատ վճարելու համար։ Տուգանքի չափը, ըստ ԱՄՆ Գլխավոր դատախազության տվյալների, որը բանկը պետք է վճարի միայն կոնկրետ իրավախախտման համար, կազմում է 30 միլիոն դոլար։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter