Առգրավվել է 2 ձկնորսական ցանց, հարուցվել են վարչական վարույթներ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում իրենց աշխատակիցներն առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։
Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել