HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսկորեական ԶԼՄ-ները հրապարակել են Կիմ Չեն Ընի նոր լուսանկարները․ նա հանրությանը չէր երևացել ապրիլի 12-ից

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը հանրությանը չէր երևացել վերջին 20 օրերին, ուրբաթ օրը՝ մայիսի 1-ին, իբր, այցելել է պաշտոնական միջոցառումներից մեկին։ Այդ մասին գրել է «BBC»-ն՝ հղում կատարելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։

Հյուսիսային Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 1-ին Կիմ Չեն Ընը Սունչհոն քաղաքում մասնակցել է պարարտանյութի արտադրության գործարանի բացման արարողությանը։

Կիմ Չեն Ընը լայն հանրությանը չէր երևացել ապրիլի 12-ից՝ բաց թողնելով մի շարք կարևոր միջոցառումներ, ներառյալ պապի՝ Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 108-ամյակի միջոցառումները։

Ավելի վաղ, Հարավային Կորեայի ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԿԺԴՀ առաջնորդը ենթարկվել է սրտի վիրահատության և գտնվում է ծանր վիճակում։ Հարավային Կորեայի իշխանությունները հերքել էին այդ տեղեկատվությունը։

Ինչպես վկայում է Հյուսիսային Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալությունը, Կիմ Չեն Ընը, բարձրաստիճան մի քանի չինովնիկների ուղեկցությամբ, այդ թվում քրոջ՝ Կիմ Յո Չժոնի, կտրել է կարմիր ժապավենը, որը խորհրդանշել է գործարանի բացումը։

«Շինարարները և գործարանի բանվորները, առաջնորդի հայտնվելու ժամանակ, միահամուռ բղավել են «ուռա՜»,- հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալությունը։

Կիմ Չեն Ընի այցն Սունչհոն հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունները լուսաբանել են մի քանի լուսանկարներով։ Այդուհանդերձ, տեսագրություններ չեն հրապարակվել։ Դեռևս հնարավոր չէ հաստատել այս տեղեկատվությունն անկախ աղբյուրներով կամ էլ ստուգել լուսանկարների իրական լինելը։

Ավելի վաղ, Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեայից չեն ստացել որևէ հաղորդագրություն այն մասին, որ երկրի 36-ամյա առաջնորդը ծանր հիվանդ է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հրաժարվել է պատասխանել «Reuters» գործակալության Կիմ Չեն Ընի առողջության վերաբերյալ հարցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter