HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քեզ հետ, Ճապոնիա»

Ս.թ. մարտի 11-ին` ժամը 17:00-ին, Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) տեղի կունենա «Քեզ հետ, Ճապոնիա» խորագրով հուշ-միջոցառում` նվիրված Ճապոնիայի 2011 թ. մարտի 11-ի երկրաշարժի տարելիցին:

Հուշ-երեկոյին ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Ճապոնիայից, ինչպես նաև միջոցառման ընթացքում կընթերցվի Հայաստանում Ճապոնիայի դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան պրն Հարադայի ուղերձը հայ ժողովրդին:

Միջոցառման կազմակերպիչն է Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն, աջակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Կամերային երաժշտության տունը:

2005 թ. օգոստոսին «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության 60-րդ տարելիցին հայ երեխաները առաջին անգամ աշխարհում Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին իրենց ձեռքով պատրաստված կռունկներ և լապտերներ՝ որպես հարգանքի տուրք զոհերի հիշատակին և կոչ ընդդեմ պատերազմների:

Ամբողջ աշխարհի համար դա դարձավ ավանդույթ, և այժմ տարբեր երկրներից երեխաները իրենց հարգանքի տուրքն են մատուցում ռմբակոծության զոհերին՝ Ճապոնիա ուղարկելով լապտերներ: Այս ծրագրի արդյունքում 2010 թ. ստեղծվեց «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը, որի գործունեությամբ հիմք դրվեց Երևանն ու Հիրոսիման քույր քաղաքներ հռչակելու գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter