HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ Սեբաստիա փողոցում

Մայիսի 2-ին, ժամը 18:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի 37 հասցեում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:25-ին, մարվել՝ 19:43-ին: 

Պարզվել է, որ շենքում այրվել են պլաստմասսե թափոններ (5 խմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter