HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մատեուշ Մորավեցկիին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությանը:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter