Սեբաստիա փողոցում ավտոմեքենան բախվել է սյանը. վարորդը տուժել է
Մայիսի 3-ին՝ ժամը 22:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է գազի արտահոսք: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՎԱԶ-2121 մակնիշի (վարորդ՝ Հարություն Բ.) ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը: Ավտոմեքենայի գազի բալոնից առաջացել է արտահոսք, որը մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը պարպվել է:
Հարություն Բ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել