HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2020-ի առաջին եռամսյակում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք: Այս մասին հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  շուրջ 5 կգ 500 գ մեթամֆետամին, 2 կգ 500 գ ափիոն, ավելի քան 2 կգ կետամին, 600 գ մարիխուանա, 11 գ սփայս, ինչպես նաև հաշիշի յուղով լցված  էլեկտրական սիգարետի 11 մուշտուկ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ 2487 դեղահաբ: 

Ըստ տարածված հաղորդագրության՝ բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 17 դեպք: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 300 գ ոսկյա և 14 կգ մետաղական զարդեր, տարբեր տեսակի 60 կգ դեղամիջոց, 71 բջջային հեռախոս, 450 տուփ ծխախոտ, 20240 կգ խնձոր, ավելի քան 2 կգ 600 գ ռետինե խողովակ, առանց մաքսային մարմնի թույլտվության տրասպորտային միջոցի հանձման 1 դեպք, 1500 կգ հագուստ և տեքստիլի արտադրանք ու այլ ապրանքներ:

Փաստերի առթիվ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության և Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Պետական եկամուտների կոմիտեի  քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական վարչություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter