Երևանի Սիրահարների այգին և «Աչաջուր» սրճարանն այսօրվանից բաց են, հանրային զուգարանը՝ ոչ
Երևանի Սիրահարների այգին և «Աչաջուր» սրճարանն այսօրվանից բաց են, իսկ հանրային զուգարանը՝ ոչ: Այս մասին տեղեկացնում է Պողոսյան հիմնադրամը:
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում ասվում է հետևյալը.
«Սիրելի՛ երևանցիներ և հյուրեր,
համավարակի դեմ պայքարի միջոցառումների՝ պարետի սահմանած նոր կարգի համաձայն՝ շուրջ մեկուկես ամսվա դադարից հետո այսօրվանից ձեր առջև իր դռներն է բացում Երևանի Սիրահարների այգին։ Վերաբացվել է նաև այգու տարածքում գործող «Աչաջուր» սրճարանը։ Առայժմ փակ կմնա հանրային զուգարանը։ Այգու տարածքում առայժմ չեն գործի նաև ցայտաղբյուրները և մանկական խաղահրապարակը։
Երևանի Սիրահարների այգում պարբերական ախտահանման միջոցառումներ են նախատեսված։ Ամեն դեպքում, զգույշ և շրջահայաց լինելն այս օրերին անհրաժեշտություն է, ուստի, խնդրում ենք չհպվել կամ ձեռք չտալ որևէ առարկայի, չնստել նստարաններին, իսկ հակառակ դեպքում՝ ախտահանման թույլատրելի ինքնուրույն միջոցներ կիրառել։
«Աչաջուր» բացօթյա սրճարանում սեղանները տեղադրված են իրարից 1.5-2 մետր հեռավորությամբ, իսկ սպասարկման միօգտագործման սպասքը հնարավորություն է տալիս դրանցից օգտվելու նաև սեղաններից հեռու հատվածներում։
Արդեն հնարավոր է նաև այգու հատուկ աղբամաններ տեղափոխել էկո աղբը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել