HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակները կվճարվեն մայիսի 5-ից՝ թոշակառուների բնակության հասցեներով

2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից: Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հանրապետությունում մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Փոստային բաժանմունք գնալու անհրաժեշտություն չկա:

Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter