HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդան քաղաքում քաղաքացի է կորել

Մայիսի 4-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Շաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) 2 օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:

ԱԻՆ հաղորդմամբ՝ որոնողական աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 17:00-ին դադարեցվել են անարդյունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter