
Հայտնի են Պուլիցերյան մրցանակի 2020 թվականի մրցանակակիրները
Հայտնի են Պուլիցերյան մրցանակի 2020 թվականի դափնեկիրները։ Ամենահայտնի «Ծառայելով հանրությանը» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Anchorage Daily News» պարբերականը և ProPublica նախագիծը։ Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը հեռարձակվել է «Youtube»-ում։ Հաղթանակած հետաքննությունների թվում են Ալյասկայում սեռական բռնության վերաբերյալ հետաքննությունը և ոստիկանների վերաբերյալ հետաքննությունը, որոնք կասկածյալներին թույլատրել են խուսափել պատասխանատվությունից։
«The New York Times» պարբերականը ստացել է 3 մրցանակ։ Պարբերականի լրագրողները հաղթանակ են տարել «Միջազգային ռեպորտաժ» անվանակարգում՝ «Պուտինի ռեժիմի գիշատչության բացահայտման» վերաբերյալ հետաքննության համար։ Այն պատմում է Աֆրիկայի, Եվրոպայի մի շարք երկրների և Սիրիայի ներքին հարցերին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին։
«Reuters» գործակալությունը ստացել է մրցանակ «Լրատվական լուսանկար» անվանակարգի համար, որը վերաբերում է 2019 թվականին Հոնկոնգում բողոքի ցույցերի լուսաբանմանը։
Պուլիցերյան մրցանակն ԱՄՆ-ում ժուռնալիստիկայի, գրականության, երաժշտության և թատրոնի ոլորտների ամենահայտնի մրցանակներից մեկն է։ Այն հանձնվում է 1917 թվականից սկսած։
Մեկնաբանել