
Փոխնախարար. «Նախատեսվում է սահմանել բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ»
Խորհրդարանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Փոփոխությունները ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
«Նախատեսվում է սահմանել անձնական տվյալների, մասնավորապես բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ, ներառյալ պատասխանատվություն նախատեսված դրույթներ, ապահովելու քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները, ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ, ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը: Սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, կիրառման համար»,- ասաց փոխնախարարը:
Ավանեսյանի խոսքով` առաջարկվում է օրենսդրորեն կանոնակարգել լայնածավալ արտակարգ իրավիճակների, ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները:
«Օրենսդրորեն կարգավորել բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծել բժշկական սարքավորումների, արտադրատեսակների գրանցման, և շրջանառության լիարժեք օրենսդրական հիմք, բավարարել բուժաշխատող-պացիենտ հարաբերությունները` ապահովելով էթիկայի հանձնաժողովի ստեղծումը և սահմանելով էթիկայի հանձնաժողովի գործառույթները»,-ասաց փոխնախարարը:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ում խոսքով հանձնաժողովը գրեթե միաձայն նախագծին դրական եզրակացություն է տվել: Զեյնալյանի կոչ արեց նախագծին կողմ քվեարկել:
Մեկնաբանել