HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևան համայնքին 1 միլիոն դրամ և ավելի նվիրատվությունները քաղաքապետը պարտավոր է հանրայնացնել

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած` օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը:  Այն ընդունվեց 117 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այս փոփոխություններով պատգամավորները ցանկանում են համայնքին արված նվիրատվություններն ու նվիրաբերությունները հնարավորինս հրապարակային դարձնել:

Նախագծում նշվում է, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով:

Համայնքների համար սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի առաջարկը պահպանվել է բոլոր համայնքների համար` բացառությամբ Երևանի: Երևանի համար պահպանվել է մեկ միլիոն և ավելի գումարի դեպքում նվիրատվությունների հրապարակումը: Նվիրատուի անունը քաղաքապետը պարտավորվում է հրապարակել, եթե նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter