HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող հետիոտների ու տրանսպորտային ճանապարհները

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:

Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- հայտնում է ոստիկանությունը։

Լրացում. ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ պարետի ցուցումով մայիսի 8-ի՝ ժամը 7-ից մինչև մայիսի 9-ի՝ ժամը 23:59-ը «Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով կտեղակայվեն ոստիկանական վերակարգեր։

Ոստիկանությունը հորդորում է խուսափել կուտակումներից և «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter