HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ. «Մեր քննարկումներում մեզ արգելել ենք խոսել տնտեսությունը նախկին վիճակի բերելու անհրաժեշտության մասին, պետք է բերենք նոր վիճակի»

Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության գործունեության 2019-ի թվականի զեկույցի քննարկումը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք կան բավարար ռեսուրսներ տնտեսության մեջ ներարկելու համար:

«Արդյոք կառավարությունը բավարար ռեսուրս կարող է տրամադրել բանկային համակարգին, որպեսզի կարողանանք տնտեսությունը և հատկապես գյուղատնտեսության մակարդակը բարձրացնել, քան նախահամավարակային իրավիճակն էր»,- հարցրեց նա` դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մենք մեր քննարկումներում մեզ արգելել ենք խոսել տնտեսությունը նախկին վիճակի բերելու անհրաժեշտության մասին, որովհետև եթե նախկին վիճակին բերենք, կհամարենք, որ պարտություն ենք կրել: Մենք պետք է տնտեսությունը բերենք նոր վիճակի, մեր նպատակադրումներն էդպիսին են»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ` տնտեսությունը նոր վիճակի բերելու տարբեր գործիքակազմ կա, որոնց մեջ առաջինը միանշանակ կրթությունն է:

«Կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ, յուրաքանչյուրս պետք է իր առաջ խնդիր ունենա` յուրաքանչյուր օր լինել ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակի` սկսած վարչապետից վերջացրած փականագործով»,- ասաց նա:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի վարկավորման մասին` վարչապետն ասաց, որ այսօրվա դրությամբ տրամադրվել է 6121 վարկ` 8,8 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով:

«Կառավարության հակաճգնաժամային երկրորդ միջոցառման շրջանակում 6 միլիարդ տրամադրել ենք բանկերին, որպեսզի նրանք վերահասցեագրեն գյուղատնտեսությանը, և երեկ որոշում է կայացվել, որպեսզի ևս երկու միլիարդ դրամ տրամադրենք բանկերին` այս անգամ հիսուն-հիսուն սկզբունքով, որ վարկավորման կեսն իրենց ռեսուրսներով լինի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` երկրորդ ծրագրի շրջանակում Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում 659 խոշոր վարկ է ֆինանսավորել, ինչը ենթադրում է, որ գյուղատնտեսության ոլորտում կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter