HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կամ ոչինչ, կամ միայն ՀՀԿ-ի «թոփ-10»-ը

Վաղը մարզահամերգային համալիրում, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կայանալու է ՀՀԿ-ի համագումարը: Արդեն հայտնի են հրավիրյալները, սակայն ՀՀԿ-ից նախընտրել են չհրավիրել խորհրդարանական ուժերից միայն «Ժառանգությանը»: Փոխարենն իրենց ներկայությամբ կպատվեն Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ի ներկայացուցիչներ եւ այլք:

ԱԺ ամբիոնից եւ հասարակական վայրերում քաղաքական համերաշխության կոչերով աչքի ընկնող ՀՀԿ-ից այդպես էլ չպատճառաբանեցին, թե ինչու համագումարին չեն հրավիրել «Ժառանգություն» կուսակցության անդամներին:

Նշենք, որ մարտի 2-ի «Ժառանգություն» կուսակցության համագումարին թեեւ ՀՀԿ-ն հրվիրված էր եւ «Ժառանգությունը» հրավիրատոմսեր էր ուղարկել  նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, սակայն ՀՀԿ-ից այդպես էլ որեւէ մեկը չէր ներկայացել: ՕԵԿ-ից նույնպես ներկայացուցիչ չկար «Ժառանգության» համագումարին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համագումարին, ապա, կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ վաղը չի հրապարակվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, իսկ եթե հրապարակվի էլ, ապա միայն առաջին տասնյակը:

Մեկնաբանություններ (3)

RAFO
PASTOREN VORPES < @NDIMUTUN> DASHNAKNER@ PITI NERKA LINEN,,, )))
Karen
Դէ որ մի կուսաքցության նոր գործադիր իշխանության մեջ Բուլկի ու Լիցքա լինի իսկ Կ.Կարապետյանը, Գ.Բեգլարյանը և Հ.Փամբուկյանը հավանաբար չեն լինի ՀՀԿ նոր գործադիր մարմնում արդեն իսկ ամեն ինչ պարզ է դառնում ՀՀԿ-ի հաջորդ 4 տարիների մտադրությունների մասին....... Գոնե ԲՀԿ-ն նման երեվույթներ չունի իր կազմում
karen
Կուսակցությունը ոհմակ չէ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter