HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտ

Մայիսի 11-ին ՝ ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՀԱԹ Բ-4 թաղամասում գտնվող` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.33-ին, մարվել`13.43-ին: Այրվել են ծառի ճյուղեր` 100 խմ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ն: Հրդեհի պատճառների մասին տեղեկատվություն չկա:

Ի դեպ, մի քանի օր առաջ էլ հիվանդանոցում շփոթմունքի արդյունքում  8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատել էին 4 տարեկան Նարեկ Դանիելյանին, ինչի արդյունքում Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի քանի բժիշկեր իրենց պարտականությունը ոչ պատշաճ կատարելու համար հեռացվել էին աշխատանքային, իսկ մեծ մասը ստացել էր նկատողություն եւ խիստ նկատողություն:

Մեկնաբանություններ (1)

Karine
բայց հիվանդանոցը ՀԱԹ Բ-4 -ում չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter