HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

The Los Angeles Times-ի կայքը կդառնա վճարովի

The Los Angeles Times թերթի կայքը կդառնա վճարովի: Ինչպես հայտնել է նույն թերթը` բաժանորդագրված ընթերցողները սկզբնական շրջանում կստանան կայքի նյութերից օգտվելու մեկամսյա փորձնական իրավունք 99 ցենտի դիմաց, հետագայում, այդ մուտքի իրավունքը երկարացնելու դեպքում, նրանք ստիպված կլինեն շաբաթական 1,99 դոլար վճարել` ներառյալ կիրակնօրյա թողարկումը: Կայքից օգտվելու վճարը չբաժանորդագրված ընթերցողների համար կկազմի 3,99 դոլար: Այս գումարի դիմաց նրանք կարող են կարդալ 15 հոդված:

Թերթի կայքը պետք է անցներ վճարովի ռեժիմի մարտի 5-ից, չնայած այս պահին պաբերականի բոլոր նյութերը հասանելի են հանրությանը:

Անցնելով վճարովի ինտերնետ ծառայության` The Los Angeles Times-ն ընդգրկվում է մի շարք արևմտյան խոշոր խմբագրություների շարքում, որոնք սկսել են գումար վերցնել իրենց կայքերից օգտվելու դիմաց: Երկու տարի առաջ ԱՄՆ-ում ինտերնետային կայքից օգտվելու դիմաց գումար պահանջող միակ խոշոր կազմակերպությունը Wall Street Journal-ն է եղել: Այժմ, դրանց թվին են պատկանում The New York Times և The Boston Globe թերթերը:

Ինչպես հայտնում է The Christian Scienc Monitor-ը` ԱՄՆ-ի խոշորագույն The Gannett տպագիր մամուլը դարձնելու է իր հրապարակումների էլէկտրոնային տարբերակները վճարովի մինչև 2012 թվականի վերջը:

Սակայն The Los Angeles Times-ն առաջինն է եղել, որ իր կայքի նյութերից օգտվելու համար իր բաժանորդներից պետք է գումար պահանջի: Նորարարության բացասական իմաստը նվազեցնելու համար` թերթի ներկայացուցիչները նրանց, ինչպես ընդունված է, ոչ թե վճարովի սահմանափակումներ են անվանում (pay wall), այլ «անդամակցելու ծրագիր», որը ենթադրում է թերթի զեղչերից և հատուկ առաջարկներից օգտվելու իրավունք:

iPhone, iPad կամ այլ միջոցներից օգտվող The Los Angeles Times կայքի ընթերցողները կունենան կայքից անսահմանափակ օգտվելու իրավունք, իսկ այս ձևով օգտվելու վճարման եղանակի մասին կհայտարարվի հետագայում:

The Los Angeles Times-ի ներկայացուցիչը հաստատում է, որ ընկերությունն ակնկալում է այցելուների նվազագույն հոսք` հղում անելով The New York Times-ի փորձին, որը ներգրավել է 390 հազար բաժանորդներ առանց թրաֆիկի վնասի:

The Los Angeles Times-ը, ելնելով նրա շրջանառությունից (օրական 572,998 օրինակ), ԱՄՆ-ում երկրորդ խոշորագույն թերթն է: Թերթի կայքը դիտումների քանակով երրորդ տեղում է գտնվում, The New York Times և The Washington Post թերթերից հետո: Ամսական նրանից օգտվողների թիվը հասնում է 17 միլիոնի:

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Աշխարհն մի նոր ճանապարհ է ընկել, և շատ շուտով շնչելն էլ գումար կարժենա: Այնպես որ դարեվերջին կենդանի կմնան միայն փող ունեցող ընտրյալ ,,արժանավորները,,:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter