HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարում է ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները 2020թ. մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը:

Կից ներկայացվում է Ռաֆայել Զաքարյանի ինքնակենսագրությունը:

Ռաֆայել Զաքարյան

Ծնվել է 1986թ, մայիսի 30-ին, Երևանում:

Կրթություն

1993-2003թ սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

2003-2008թ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

2008-2009թ աշխատել է «Ռադֆին» ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ:

2009-2010թ աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ բանկի շահերի պաշտպանության բաժնում:

2011-2016թ  աշխատել է  ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ:

2016-2018թ աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հոսկողության վարչությունում՝ որպես գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ:

2018-2019թթ աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերությունում՝ որպես հարկային խորհրդատու:

2019թ փետրվարի 12-ից ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter