HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկնարկել է ՀՀԿ համագումարը. ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը

Այսօր՝ ժամը 12-ին, մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀՀԿ-ի 13-րդ համագումարը, որին մասնակցում է 1800 պատվիրակ: Համագումարի սկսվելուց րոպեներ առաջ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Ռուբեն Հայրապետյանի և այլ կարկառուն հանրապետականների ուղեկցությամբ համագումարին ներկայացավ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համագումարի բացումից հետո հայրապետական օրհնությամբ հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Այնուհետև ելույթ ունեցան Ռուսաստանի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովը՝ փոխանցելով նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ողջույնը Հանրապետականի համագումարի կապակցությամբ:

Այնուհետև ելույթ ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահը, որին հաջորդեց ԵԺԿ-ի նախագահի տեսագված ելույթի դիտումը:

Այս պահին ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը: Նախնական տեղեկություններով՝ ելույթը տևելու է մոտ 50 րոպե:

Նշենք, որ լրագրողներին արգելեցին մտնել նիստերի դահլիճ: Լրագրողները համագումարին հետևում են կոնֆերանսների դալիճից մոնիտորների միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter