HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Այդ մասին տեղեկանում ենք Սպիտակ տան մամլո ծառայությունից։

Ներկայումս Պատրիկ Հովակիմյանն ԱՄՆ արդարադատության նախարարությունում զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը։ Մինչ այդ պաշտոնին նշանակվելն էլ Հովակիմյանն զբաղեցրել է միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավարի պաշտոնը, դրանից առաջ էլ՝ Կալիֆոռնիայի Հարավային շրջանի դատախազի օգնականի պաշտոնը:

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնն ու գրասենյակն ստեղծվել են 2004 թվականին` Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության օրոք։ Այն համակարգում է ամերիկյան հետախուզական և հակահետախուզական 16 գործակալությունների աշխատանքը՝ ղեկավարելով դրանց ընդհանուր գործունեությունը։ Վերջիններիս թվին են դասվում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (CIA), Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը (DIA) և այլն։ Այդուհանդերձ, Հովակիմյանի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։ 

Պատրիկ Հովակիմյանը Սթենֆորդի շրջանավարտ է, ունի իրավաբանական կրթություն։ Եղել է «Stanford Law Review»-ի խմբագիրը։

Աջից՝ Պատրիկ Հովակիմյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter