Իլոն Մասկն ստիպված կլինի փոխել իր նորածին երեխայի անունը
«Tesla» ընկերության ղեկավար Իլոն Մասկը և կանադացի երգչուհի Գրայմսն իրենց նորածին տղային կոչել էին X Æ A-12։ Փաստաթղթերում, սակայն, երեխայի ծնողներն ստիպված կլինեն նշել երեխայի այլ անուն։
Կալիֆոռնիա նահանգի օրենքներով, որտեղ ծնվել է X Æ A-12-ը, երեխայի անվան գրանցման ժամանակ կարելի է օգտագործել միայն անգլերեն այբուբենի 26 տառերը, ինչպես նաև ապաթարց և գծիկ։ Որևէ էմոջի, ումլաուտ, թվանշան կամ այլ սիմվոլներ չեն կարող օգտագործվել անվան մեջ։ Այսինքն, Æ լիգատուրան և A-12-ը, չեն կարող գրանցվել։ Ինչպես նշում է «People» պարբերականը, եթե Մասկը և Գրայմսը ծննդյան վկայականում երեխայի անվան դիմաց նշեն X Æ A-12, փաստաթուղթը կընդունվի, սակայն ավելի ուշ նրանք կտեղեկանան, որ մերժվել է իրենց դիմումը, ուստի վերջիններս ստիպված կլինեն ընտրել այնպիսի անուն, որը համապատասխանում է Կալիֆոռնիայի օրենսդրությանը։ Ծնողները կարող են բողոքարկել որոշումը, սակայն դատարանը դժվար թե բավարարի նրանց պահանջը։
Իսկ ինչ է նշանակում X Æ A-12։ Անվան X տառը անհայտ փոփոխականն է, Æ-ն, ըստ Գրայմսի, էլֆերեն գրվում է իի և նշանակում է «սեր»։ A-12-ը հղում է զույգի սիրելի ինքնաթիռին՝ հետախուզական «Lockhead A-12» ինքնաթիռին, որը հաճախ կոչում են նաև «Հրեշտակապետ»։
«Reddit» սոցիալական կայքում կարծում են, որ X Æ A-12 անվանումը կարդացվում է որպես «Սաշա» կամ «Հրեշտակապետ Սաշա»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել