HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը հուլիսի 1-ից պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին

Վրաստանը հուլիսի 1-ից պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Վարչապետի խոսքերով՝ Վրաստանը կստեղծի անվտանգության միջանցքներ հարևան երկրների ցամաքային սահմաններին։ Բացի այդ, նմանատիպ միջանցքներ կստեղծվեն նաև այլ երկրներից Վրաստան ժամանողների համար, որոնք զբոսաշրջության տեսանկյունից շահեկան գործընկերներ են Վրաստանի համար։ Այդ մասով Վրաստանն արդեն իսկ սկսել է երկկողմ բանակցությունները։

Երկրում ներգնա տուրիզմը կվերսկսվի հունիսի 15-ից։ Կորոնավիրուսով պայմանավորված Վրաստանն իր սահմանները փակել է արտասահմանցիների համար և դադարեցրել ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Մարտին երկրում հաստատվել էր արտակարգ դրություն, որն ուղեկցվում էր պարետային ժամով։ Ամբողջությամբ փակվել էին մի շարք քաղաքներ։

Ապրիլի վերջից սկսած Վրաստանն աստիճանաբար սկսել է հանել սահմանափակումները։ Վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը, սկսել են գործել բաց շուկաները և որոշ ընկերություններ։ Զուգահեռաբար, արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը։

Վերջին տվյալներով Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 615 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 275-ի, իսկ մահացածներինը՝ 9-ի։

Լուսանկարում՝ Վրաստանի Բաթում քաղաքը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter