HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց  են  նախաձեռնել:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով`  ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:

Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը: Հղումները` ստորև

 Արագածոտնի մարզպետարան

https://bit.ly/35FaY5l

 Արարատի մարզպետարան

https://bit.ly/2YJOa2T

Արմավիրի մարզպետարան

https://bit.ly/3cf8Wvj

 Գեղարքունիքի մարզպետարան

https://bit.ly/3cp14Y4

 Լոռու մարզպետարան

https://bit.ly/3b7MyCF

 Կոտայքի մարզպետարան

https://bit.ly/3dp0sBX

 Շիրակի մարզպետարան

https://bit.ly/2Lax32w

 Տավուշի մարզպետարան

https://bit.ly/3bcbzNd

 Վայոց ձորի մարզպետարան

https://bit.ly/3cdFs0J

 Սյունիքի մարզպետարան

https://bit.ly/2Wb6JLJ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter