Բացահայտվել է 7 տարվա վաղեմության գողությունը
1995 թ. նոյեմբերի 23-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի մսի կոմբինատի պահածոների արտադրամասից ալյումինե թիթեղներ են գողացել:
Ս.թ. մարտի 7-ին օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս ոստիկանության ծառայողները 7 տարվա վաղեմության հանցագործությունը կատարելու կասկածանքով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցից բերման են ենթարկել 59-ամյա Հարություն Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել