HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային բանկի սոցիալական աջակցության ծրագրից կօգտվի հասարակության մոտ 11 000 խոցելի անդամ

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) նախագահ Միրա Անտոնյանը մայիսի 6-ին 2,7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեցին: Ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF)՝ ձևաչափով։

«Հայաստանում սոցիալական ինտեգրման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը կազմել է Համաշխարհային բանկը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:

«Ծրագրի նպատակն է զբաղվածության հնարավորությունների բարելավման միջոցով ավելի լավ ինտեգրել խոցելի անձանց և օգնել նրանց դառնալ հասարակության ավելի ակտիվ անդամներ»,- նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն։

Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի մեծացնել սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունն ու ինքնազբաղվածության հարցում աջակցություն տրամադրել հասարակության ավելի քան 11,000 խոցելի անդամների Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում։ Շահառուների ընտրության չափանիշներով առավելություն է տրվելու Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ հաշմանդամ անդամ(ներ), մինչև 5 տարեկան երեխա և աշխատանքային տարիքի մոտիվացված չափահաս ունեցող տնային տնտեսություններին։

Ծրագիրը, մասնավորապես, աջակցելու է՝ 

  • սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանը, որով կատարվում է շահառուների կարիքների գնահատում և ուղղորդում տարբեր ծառայություններ, այդ թվում՝ բուժօգնության տրամադրում, արտակարգ իրավիճակներում աջակցություն, երեխաների համար կրթական հաստատությունների հասանելիություն, մասնագիտական ու սոցիալական հմտությունների ուսուցում, հոգեթերապիայի և սոցիալական վերականգնման ծառայություններ, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվություն։ 
  • Մոտավորապես 300 շահառուների ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը գործարարություն թեմայով ուսուցման և դրամաշնորհների տրամադրման միջոցով, որոնք նրանց կօգնեն դուրս գալ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգից։ Հիմնականում աջակցություն կստանան գյուղատնտեսության, (պարենային/ոչ պարենային ապրանքների) արտադրության/վերամշակման, հյուրատնային և հանրային սննդի, արվեստի և մշակույթի, ժամանցային ու առևտրի ոլորտում տնտեսական գործունեության տեսակները։ 
  • Աջակցություն կտրամադրվի ընտանեկան նպաստի ծրագրի շահառուներին՝ ինքնազբաղվածության գործող ծրագրերում տեղավորվելու համար, ինչպես նաև կտրամադրվի վերապատրաստում, գիտելիք և տեղեկատվություն և խորհրդատվություն ինքնազբաղվածության հնարավորությունների մասին։ Ընդհանուր առմամբ, այս բաղադրիչը կօգնի հասարակության մոտ 5000 խոցելի անդամների։ 

Առաջարկվող գործողությունները կամրապնդեն համայնքային ու տարածքային սոցիալական աշխատողների դերը՝ ընտանիքների համար առկա սոցիալական աջակցության նպաստների ու ծառայությունների հասանելիությունը բարելավելու հարցում։ Այս ծրագրով մեթոդական աջակցություն կտրամադրվի 200 սոցիալական աշխատողի և կզարգացվեն նրանց կարողությունները՝ թիրախային շրջաններում դեպքերի արդյունավետ վարման համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter