HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը և Լիտվայի նախագահը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության աշխուժացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության և մասնավորապես, Հայաստանին տրամադրվող օգնությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքն ու առաջնային ուղղությունները: Լիտվայի նախագահը բարձր է գնահատել բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած վճռականությունը: Նա իր աջակցությունն է հայտնել բարեփոխումների քաղաքականությանը և պատրաստակամություն հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրելու հարցում:

Երկուստեք նշվել է ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացման կարևորությունը: Մասնավորապես, նշվել է ուղիղ չվերթի շուտափույթ վերագործարկման առաջնայնությունը: Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգին: Կողմերը գոհունակություն են հայտնել այդ կապակցությամբ և ընդգծել տվյալ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Կողմերը փոխանակվել են պաշտոնական այց կատարելու հրավերներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter