Մաքսիմ Հակոբյանն արձագանքում է, նախարարը՝ լռում
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն հարցում է ուղարկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ կապված Սյունիքի մարզում գտնվող Արծվանիկի պոչամբարի խնդիրների հետ: Նախարարությունը գրությանը չի պատասխանել, «և մեր համոզմունքը նախարարության անգործության վերաբերյալ ավելի է խորանում: Դա նաև պարունակում է կոռուպցիոն մեծ վտանգներ»,- նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հասարակական կազմակերպությունը նախարարին մասնավորապես հարցրել էր.
- Արծվանիկի թափոնավայրը ո՞ւնի անձնագիր տրված բնապահպանության նախարարության կողմից:
- Արծվանիկի թափոնավայրը ո՞ր վտանգավորության դասակարգին է պատկանում:
- Արծվանիկի թափոնավայրի տակ են անցել և անցնում են թափոնավայրի շրջակա մեծաքանակ անտառները: Ի՞նչ իրավական փաստաթղթերով է հիմնավորված թափոնավայրի շրջակա մեծաքանակ անտառների ոչնչացումը:
- Արծվանիկի թափոնավայրում պահպանվո՞ւմ են ՀՀ կառավարության 20 հուլիսի 2006 թվականի N 1026-Ն որոշման հողի բերրի շերտի հանման նորմերը:
Նույն գրությունը ՀԿ ուղարկել էր նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ԲԲԸ-ի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Վերջինս հարցմանն արձագանքել է: Բայց «պատասխանը ուղղակի ստիպում է մեզ դիմել ԶՊՄԿ-ի սեփականատերերին` մասնավորապես ամենամեծ բաժնետեր Գերմանական Քրոնոմետ ընկերությանը՝ պահանջելով վերջ դնել բարբարոսական վերաբերմունքին հասարակ ժողովրդի և բնության նկատմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել