HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա  Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով (բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝  Արամի փողոցի մերձակայքում։

Ալեն Սիմոնյանն ասում է, որ ընկերոջ հետ զբոսնելիս է եղել, տեսել է Արթուր Դանիելյանին և նրա ղեկավարած միաբանության այլ անդամների։ Դանիելյանին բարևել է, ինչին ի պատասխան Դանիելյանը հայհոյել է, որից հետո ինքը գլխով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին։

Միջադեպից հետո և՛ Դանիելյանը, և՛ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։

Լուսանկարում՝ ձախից Ալեն Սիմոնյանը, Արթուր Դանիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter