HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է զինծառայության ժամանակ մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին անվճար փաստաբանական ծառայություն տրամադրել

Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրեսնդրական առաջարկը: Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով` նախագիծը գլխադասային հանձնաժողովում միաձայն դրական արձագանքի է արժանացել:

«Առաջարկում ենք «Փաստաբանության մասին» օրենքը վերաշարադրել նոր խմբագրությամբ` զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին ևս տրվի հանրային պաշտպանությունից օգտվելու հնարավորություն»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն անձանց որոշակի խմբերի համար, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին: Ըստ հիմնական զեկուցողի` նման վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքի անդամների հանդեպ, որոնց որդիներն իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում, և տարբերակված խտրական մոտեցման արդյունքում չեն կարողանում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն:

Նախագծի հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին ներկայացված նախագծի համար: Խանդանյանի խոսքով` նախագծով վերանալու է առկա խտրականությունը, և այսուհետ հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից կարող են օգտվել նաև զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ընտանիքիների անդամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter