HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Facebook»-ի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թ. մայիսի 6-ին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ՝ «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից «Facebook» սոցիալական կայքում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ անհատական էջից ներբեռնվել է կայքի բոլոր օգտատերերի համար հասանելի՝ 21 րոպե տևողությամբ տեսանյութ, որի զննությամբ պարզվել է, որ հիշյալ օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով;

Մեկնաբանություններ (1)

Poghosyan Petros
Ուրեմն էս ուղիղ եթերով հեռարձակված խուլիգանությունը հեչ, բռնության սպառնալիքը մե՞ջ :o https://web.facebook.com/poghosyanpetya/posts/147999589787438

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter