HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ի գործադիր մարմինը նոր անդամներ ունի

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսացկության 13- րդ համագումարի ժամանակ, Սերժ Սարգսյանի առաջարկով, 1800 պատվիրակները քվեակությամբ ընդլայնեցին գործադիր մարմնի անդամների թիվը, իսկ կուսակցության նախագահ վերընտրեցին Սերժ Սարգսյանին:

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Գալուստ Սահակյանից, Գագիկ Մինասյանից, Հովիկ Աբրահամյանից, Հրանուշ Հակոբյանից, Դավիդ Հարությունյանից, Գագիկ Բեգլարյանից եւ Կարեն Կարապետյանից բացի գործադիր մարմնի անդամներ ընտրվեցին՝ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ, պատգամավոր Կարեն Ավագյանը, ինչպես նաեւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Իր դիմումի համաձայն գործադիր մարմնի նոր կազմում չի ընդգրկվել պատգամավոր Հարություն Փամբուկյանը: ՀՀԿ-ն այսօր չանդրադարձավ կուսակցության փոխնախագահների ընտրությանը: Վաղը` ժամը 12-ին, հանրապետականների խորհրդի նիստ են գումարելու, որի ժամանակ էլ կքննարկվի փոխնախագահների հարցը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե ՀՀԿ- ն ցանկանում է, որ իրեն ԼՈՒՐՋ ընդունեն, ապա պիտի ԱՆՄԻՋԱՊԵՍ ու ԼԻՈՎԻՆ մաքրվի օլիգարխ ու բիզնեսմեն անդամներից, ՆԵՐԱՌՅԱԼ վերջիններիս հետ կապված ընկեր/հարազատները: ՄԻԱՅՆ այս ԶՏՈՒՄԻՑ հետո ՀՀԿ-ն իրեն կարող է Նժդեհյան սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն անվանել: Հակառակ դեպքում հանգիստ պիտի թողնել Նժդեհին ու իր հիշատակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter