HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ․ Պուտին․ «Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցեք մաղթանքներս»

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ուղերձում ասվում է․

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։

Մեր ժողովուրդների համար այս նվիրական օրը նշելով՝ մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց անմահ սխրանքին, ովքեր պայքարեցին ֆաշիզմի դեմ՝ խաղաղություն և ազատություն ապահովելով ապագա սերունդների համար։

Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված մարտական եղբայրության ավանդույթները, համախմբվածությունն ու փոխօգնությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարօրության մաղթանքներս»:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter