HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Աշոտ Ղուլյանին

Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ եւ կրկին վերահաստատել, որ Արցախյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը:

Կողմերը քննարկման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter