HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերժ Սարգսյանի եղբայրները ոչ պատգամավոր, ոչ էլ նախարար են ուզում դառնալ

Նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանն այսօր ներկա էր ՀՀԿ–ի 13-րդ համագումարին:

Լրագրողների հետ զրույցում Լեւոն Սարգսյանը նշեց, թե ոչ մի ձեւաչափով ցանկություն չի ունեցել մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ լրատվամիջոցներից է տեղեկացել, որ ինքը «նման ցանկություն» ունի:

«Ես իմ տեղում ինձ լավ եմ զգում, աշխատում եմ արտգործնախարարությունում եւ գտնում եմ, որ ոչ պակաս կարեւոր գործ եմ կատարում»,-ավելացրեց նախագահի եղբայրը: Նա ասաց, թե ապագայում արտաքին գործերի նախարարի պաշտոնի հավակնություն էլ չունի:
Պատասխանելով «Հետքի» հարցին, թե առանձին ընտրատեղամասերում կա՞ն նախընտրելի պատգամավորի թեկնածուներ, որոնց առաջիկայում կսատարի, Լեւոն Սարգսյանը բացասական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է Սարգսյանների մյուս եղբոր՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին, ով չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Լեւոն Սարգսյանն ասաց, թե եղբայրը պատգամավոր չի ուզում ընտրվել' «որոշակի առողջական խնդիրներից ելնելով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter