HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկու հանքերի ընդերքօգտագործման իրավունքից զրկված 3 ընկերությունները դիմել են դատարան

Ոսկու-բազմամետաղների հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքները դադարեցված  երեք ընկերությունները` «Մարջան Մայնինգ Քոմփանի», «Մեգո Գոլդ» և «Վայք գոլդ» ՍՊԸ-ները դիմել են Վարչական դատարան ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարության: Նրանք վիճարկում են նախարարի 2019թ. դեկտեմբերի 13-ի հրամանը, որով դադարեցվել էր իրենց ընդերքօգտագործման իրավունքները և պահանջում են վերացնել այն: 

Նշված հրամանով դադարեցվել էր «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի` Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասի և թևերի համար ստացված ընդերքօգտագործման իրավունքը: Դադարեցվել էր «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի` Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի համար ստացած շահագործման իրավունքը և «Վայք գոլդ» ՍՊԸ-ի` Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:

Երեք ընկերություններն առանձին հայցեր են ներկայացրել Վարչական դատարան:

«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել 2019թ. դեկտեմբերի 30-ին: Գործն ընդունվել է դատավոր Դանիել Դանիելյանի վարույթ: Հունիսի 9-ին դատաքննություն է նշանակվել:

«Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի հայցն ընդունվել է դատավոր Արթուր Ծատուրյանի վարույթ, նախնական դատական նիստ է նշանակվել մայիսի 27-ին:

Այս երկու ընկերությունները նույն օրն են հայցերը ներկայացրել` նույն ներկայացուցչի կողմից: Երկու ընկերություններն էլ առնչվում են Վան Գրիգորյանի հետ, որը Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահն է:  Երկու ընկերությունների բաժնետերերն էլ օֆշորային գոտում են գրանցված: 

«Վայք գոլդ» ՍՊԸ-ի հայցին արդեն անդրադարձել ենք:  Այն ներկայացվել է փետրվարի 17-ին: Վարույթ է ընդունել Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը: Նախնական դատական մեկ նիստ արդեն կայացել է:

Հիշեցնենք` քանի դեռ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Ազատեկի ընդերքօգտագործման իրավունքը վերականգնելու համար, նույն տարածի համար հայտ է ներկայացրել «Վայկ ինվեստ ՍՊԸ-ն, որի կազմակերպած հանրային լսումներին Ազատեկի բնակիչներն արդեն կողմ են եղել:

Զուգահեռաբար Քննչական կոմիտեում ապօրինի հանքարդյունահանում իրականացնելու փաստով քրեական գործ է ընթանում «Վայք գոլդ» ՍՊԸ-ի վերաբերյալ, որի շրջանակներում նշանակված փորձաքննություններ են կատարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter